Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հերթական ծանուցումը ՀՀ պաշտպանության նախարարությունից

Հերթական ծանուցումը ՀՀ պաշտպանության նախարարությունից
31.05.2026 | 11:52

2009 թվականին հատկացված 57․7 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, ՊԲ տարբեր պաշտոններ զբաղեցրած, 2015 թվականի փետրվարից՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին։

Արմեն Ղահրամանյանը Արցախից է և պարգևատրվել է պետական ու գերատեսչական 12 շքանշաններով, այդ թվում՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության համար» մեդալով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ղահրամանյանը 2018 թվականի հոկտեմբերին ծանր հիվանդության պատճառով ազատվել է պաշտոնից և մինչ այժմ շարունակում է բուժումը։

Բնակարանը հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։

Պաշտպանության նախարարությանը նշված գործողության կատարումից ձեռնպահ մնալու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։

Ռոման ԵՐԻՑՅԱՆ

Դիտվել է՝ 4393

Մեկնաբանություններ